Logo

    ayb foundation

    Explore " ayb foundation" with insightful episodes like "#29 Վիզուալ աղտոտվածություն, ռուսերեն՝ առանց հայերենի, ոտնահարված մշակութային ժառանգություն", "#22 Մեդիագրագիտությունը՝ համացանցային վտանգների դեմ գործիք", "#18 Զիլ զրույց. Սովորելով՝ աշխատել, թե՞ սովորել, որ աշխատել", "#12 Ռոբին ռոբոտը կոտրում է փոքր Հայաստանի մեծ բարդույթը" and "#8 Սովորել արտասահմանում․ բացահայտում ենք առավելություններն ու դժվարությունները" from podcasts like ""AybPod", "AybPod", "AybPod", "AybPod" and "AybPod"" and more!

    Episodes (8)

    #29 Վիզուալ աղտոտվածություն, ռուսերեն՝ առանց հայերենի, ոտնահարված մշակութային ժառանգություն

    #29 Վիզուալ աղտոտվածություն, ռուսերեն՝ առանց հայերենի, ոտնահարված մշակութային ժառանգություն
    «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-յի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Ամիրյանը նշում է, որ իրազեկվածության պակասը մշակութային իրավունքների տեսանկյունից բերում է հետևանքների ինչպես անհատական, այնպես էլ ժողովրդական մակարդակում: Այն, ինչ կատարվում է այսօր հայկական բնակավայրերում, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, մշակութային իրավունքի կոպիտ ոտնահարում է: Սրանով պետք է զբաղվեն և՛ պատկան մարմինները, և՛ տարատեսակ մշակութային կառույցներ, և՛ մենք՝ անհատներս: Անդրադառնում է նաև անհատի մշակութային իրավունքների խախտմանը և օրինակ բերում. Հայաստանում բնակություն հաստատած ռուսները, որոնց մեծ մասն իսկապես առաջադեմ մարդիկ են, գուցե ոչ դիտավորյալ, բայց խախտում են մեր երկրում գործող լեզվի մասին օրենքը: Միջոցառումներ կան, որոնց ընթացքում տարբեր ռուսական տաղավարներում ամեն բան ռուսերեն է՝ առանց հայերեն թարգմանության, ինչը լեզվի մասին օրենքի խախտում է: Տիգրանը խոսում է մի տերմինի մասին, որը կոչվում է «վիզուալ աղտոտվածություն», երբ քաղաքը կամ տարածքը տարատեսակ պաստառներով է պատվում առանց հաշվի առնելու, թե որքանով է դա ազդում քաղաքի դիմագծին: Տարբեր պաստառներ, որոնք հայտնվում են շինությունների վրա հաճախ օտար լեզվով հայերեն տառերով են գրված, գույների համադրությունը պահպանված չէ, շենքերի ճակատային մասում՝ ֆասադների վրա են փակցվում և հետո անհայտ է, թե ինչ տեղի ունեցավ դրանց հետ և այլն: Իմացե՛ք ձեր մշակութային իրավունքները:

    #22 Մեդիագրագիտությունը՝ համացանցային վտանգների դեմ գործիք

    #18 Զիլ զրույց. Սովորելով՝ աշխատել, թե՞ սովորել, որ աշխատել

    #18 Զիլ զրույց. Սովորելով՝ աշխատել, թե՞ սովորել, որ աշխատել
    «Այբփոդի» այս էպիզոդում մենք որոշել ենք լռել, որովհետև կարծում ենք, որ դպրոցի մասին պետք է խոսեն աշակերտները: Այբ դպրոցի 2021 թվականի շրջանավարտ Սարգիսն ու 2022-ի շրջանավարտ Հասմիկը քննարկում են, թե ինչպես ընտրել մասնագիտություն, արդյո՞ք աշխարհի վերջն է, երբ ընդունելության քննությունները մեկնարկել են, իսկ դու դեռ չգիտես՝ որտե՞ղ ես ուզում սովորել ու ի՞նչ մասնագիտացում ստանալ: Երկու երիտասարդները քննարկում են, թե արդյո՞ք դպրոցն օգնում է ձեռքբերել ճկուն հմտություններ (soft skills), և թե դրանք ինչքանո՞վ են օգնում ավելի մրցունակ դառնալ բարձրագույն կրթական հաստատությունում, հետագայում նաև՝ աշխատաշուկայում: Սարգիսը նշում է, որ սովորելը և աշխատելը տեսականն ու գործնական համատեղելու հրաշալի միջոց է, իսկ Հասմիկը հավելում, որ պարտադիր չէ գումար ստանալ աշխատանքի դիմաց. պետք է Հայաստանում զարկ տալ նաև կամավորությանը, երբ թվում է, թե անշահախնդիր որևէ գործ ես անում, բայց իրականում լիքը նոր հմտություններ ես ձեռքբերում: Սա երկու երիտասարդների անկաշկանդ զրույց-վերլուծություն է, որի միջոցով նրանք բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները՝ լրջագույն հիմնավորումներով, սեփական փոքր, բայց կարևոր փորձից ելնելով:

    #7 Հայալեզու կրթական մոդել՝ միջազգային ճանաչումով

    #7 Հայալեզու կրթական մոդել՝ միջազգային ճանաչումով
    Այս էպիզոդում պատմում ենք Արարատյան բակալավրիատ կրթական ծրագրի մասին, որը նախատեսված է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար: Այն ունի միջազգային ճանաչում աշխարհի հեղինակավոր 125 համալսարաններում: «Այբ»–ի նոր ռազամավարական՝ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի հիմքում Արարատյան բակալավրիատն է, նպատակը՝ այն հասանելի դարձնել Հայաստանի, Արցախի ու սփյուռքի երեխաներին։ Արարատյան բակալավրիատ ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ աշակերտները, հանձնելով հայալեզու դպրոցական քննություններ, կարող են ընդունվել թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան բուհեր: ԱԲ-ի երեք աշակերտները՝ Հայկը, Մանեն և Դիանան, պատմում են, որ երեք տարվա ընթացքում մոռացել էին քնի մասին ու նվիրվել կրթությանը: Այս ծրագրով սովորելը այսպես ասած՝ հաճելի տանջանք է:

    #5 Կրթության արդիականացումը սկսվում է Տավուշից

    #5 Կրթության արդիականացումը սկսվում է Տավուշից
    Այբփոդի այս էպիզոդում անդրադարձել ենք Տավուշի մարզում իրականացված հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմանը, որի շրջանակում գիտատեխնիկական-բնագիտամաթեմատիկական ոլորտի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամը: Մարզի 82 դպրոցի ավելի քան 600 ուսուցիչ, ինչպես նաև տնօրեններ են վերապատրաստվել: Ծրագրի ղեկավար Նաիրա Մարգարյանի հետ խոսել ենք ամռանը մեկնարկած առաջին փուլի արդյունքներից, ուսուցիչների բարձրացրած խնդիրներից և ակնկալիքներից: Ծրագրի ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվում նախագծային կրթությանը, որի շնորհիվ աշակերտները կարող են կյանքի կոչել իրենց գաղափարներն ու հանրօգուտ աշխատանք կատարել: Վերապատրաստում անցած փորձառու մենտորներն այժմ օգնում են Տավուշի մարզի ուսուցիչներին կրթության նորարարություններին տիրապետել՝ հիմնվելով լուրջ հիմք ունեցող ավանդույթների վրա: Մենտորության փուլի ընթացքում ուսուցիչներից շատերն արդեն իրենք են դարձել մենտորներ ու օգնում են գործընկերներին հավատալ, որ իրենք կարող են սովորեցնել երեխային ինչպես սովորել: Մարզի երկու գյուղերի՝ Արծվաբերդի ու Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրենները պատմել են իրենց ակնկալիքների մասին, նշել, որ կրթության արդիականացման ու նոր մեթոդների կիրառման տեսանկյունից հաճախ խնդիրների են բախվում, իսկ վերապատրաստման փուլի ընթացքում հասցրել են այնքան նոր հմտություններ ձեռքբերել, որ կրթական մարտահրավերներն արդեն առավել հեշտ են հաղթահարում:

    #3 Դեռահասների ինտեգրումը հետպատերազմյան իրականությանը

    #3 Դեռահասների ինտեգրումը հետպատերազմյան իրականությանը

    Այս էպիզոդում «Այբ» կրթական հիմնադրամի միայն մեկ համագործակցության արդյունքներին ենք անդրադառնում, բայց «Այբ»-ի բարեկամության շրջանակն իսկապես լայն է ու մենք դեռ անպայման պատմելու ենք մեր բոլոր ընկերների մասին:

    Logo

    © 2024 Podcastworld. All rights reserved

    Stay up to date

    For any inquiries, please email us at hello@podcastworld.io