Logo

    #25 Թարգմանությունը չպետք է հարմարվի միջինից ցածր ընթերցողի ճաշակին

    hyOctober 14, 2022
    What was the main topic of the podcast episode?
    Summarise the key points discussed in the episode?
    Were there any notable quotes or insights from the speakers?
    Which popular books were mentioned in this episode?
    Were there any points particularly controversial or thought-provoking discussed in the episode?
    Were any current events or trending topics addressed in the episode?

    About this Episode

    Հոկտեմբեր ամիսը նշանավորում է «Սուրբ Թարգմանչաց տոն»-ը, ու սա ևս մեկ հնարավորություն է համախմբել կրթությամբ հետաքրքված և մտահոգ մարդկանց: «Այբ» կրթական հիմնադրամը, լինելով թարգմանչության շարժման կրող, առաջնորդվելով Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու գաղափարով, նոր և առանցքային բովանդակություն և մոտեցում է բերում ժամանակակից դպրության մեջ: Սա է պատճառը, որ կարևորելով հայերեն բարձր որակի թարգմանություններն ու դրանց հանրայնացումը, «Այբփոդ»-ի այս էպիզոդում զրուցում ենք ԵՊՀ պրոֆեսոր, «Զանգակ» հրատարակչության մանկական գրականության խմբագիր Ալվարդ Ջիվանյանի հետ: Աշխարհահռչակ մանկական գրականության բեսթսելեր «Հարի Փոթեր»-ի հայերեն թարգմանության հեղինակը երբեք չի հարմարեցնում տեքստը միջին կամ միջինից ցածր ընթերցողի ճաշակին և ունակություններին, քանի որ վստահ է, որ թարգմանության միջոցով ընթերցողը կրթվում է: «Համացանցային սերունդ»-ը մի փոքր ծուլանում է, գնում է դյուրին ու պարզ տեքստերի հետևից՝ դրա տակ քողարկելով լեզվի պակաս իմացությունը, բայց ո՞վ ասաց, որ նեղ բառապաշարով լեզուն է ժամանակակից լեզուն: Թարգմանչի խնդիրն է կատարել բնական, տվյալ լեզվի հետ ներդաշնակ թարգմանություն, բայց եթե դիտարկենք այն անգլալեզու գրականության նմուշները, որ թարգմանում է Ջիվանյանը, ապա դրանք հագեցած են դժվարամարս բառերով, հետևաբար ընթերցողը պետք է պատրաստակամ լինի կարդալ ու սովորել նոր բառեր: Սլենգով գրված անգլերեն տեքստը սլենգային հայերենով թարգմանելը մեղանչանք չէ մեր լեզվի դեմ, այլ ճիշտ և դիպուկ թարգմանություն: Միշտ պետք է հաշվի առնել ընթերցողի կարծիքը, մոտեցումները, իսկ դրա համար համացանցը լավագույն հարթակն է կապ պահպանելու ու ականջալուր լինելու կարդացողին: Թարգմանությունը տվյալ գործի վերաստեղծումն է, հետևաբար թարգմանելիս պետք է ոչ միայն լավ տիրապետել և՛ բնագրի լեզվին, և՛ թիրախ լեզվին, այլ նաև մշակույթին, մտածողությանը և այլն:

    Recent Episodes from AybPod

    #59 | Գինոսյանը եղավ բոլորինս ու ամեն մեկինս առանձին. զրույց Գագիկ Գինոսյանի դստեր հետ

    #59 | Գինոսյանը եղավ բոլորինս ու ամեն մեկինս առանձին. զրույց Գագիկ Գինոսյանի դստեր հետ
    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկումը մենք որոշեցինք նվիրել ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանին: Նրան միշտ կարելի էր տեսնել շարժման մեջ՝ անդադար նորը փնտրելիս, գաղափարի ու բովանդակության մեջ ընկղմվելիս: Նրա ողջ կյանքը նվիրում եղավ այս երկրին, ու ինչպես նրա դուստր Ծովինարն է ասում, հայրը ավելի շատ եղավ այս երկրինը, քան իրենցը` դրա հետ մեկտեղ միշտ ժամանակ գտնելով իր բոլոր երեխաների համար: Գինոսյանի մասին զրույցների շարք պետք է անել, որպեսզի հնարավոր դառնա նրա կարճ, բայց խիստ լեցուն կյանքը ներկայացնել՝ բոլոր մանրամասներով, հսկայական աշխատանքով, որ նա անվերջ անում էր: Այս թողարկումը պարզապես նվեր է այն մարդկանց, որոնք ուզում են մի քիչ ջերմանալ, գնահատել կամ վերարժևորել ազգայինը և գուցե բացահայտել մի այլ Գինոսյանի, նրան, որ պատրաստ է Փարիզի փողոցում կանգնել անծանոթ տիկնոջ հետաքրքրասիրության պատճառով և պատմել, թե ով է հայը:
    AybPod
    hyFebruary 29, 2024

    #58 Եղեք բա՛ց և հարցե՛ր տվեք. քննադատական մտածողության խթանումը կրթության մեջ

    #58 Եղեք բա՛ց և հարցե՛ր տվեք. քննադատական մտածողության խթանումը կրթության մեջ
    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում «Այբ» դպրոցի ակադեմիական տնօրեն, կրթության փորձագետ Մերի Հովսեփյանը պատմում է, որ իր դպրոցական տարիներին երկու ուսուցիչներ է ունեցել, որոնք դասը կազմակերպել են առաջնորդվելով քննադական մտածողության սկզբունքներով: Տարիներ շարունակ աշխատելով ավելի քան 2000 ուսուցիչների հետ՝ նկատել է, որ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի մանկավարժները պատրաստակամ են աշակերտին լսելի դարձնել, թույլ տալ քննարկել, կարծիքը հիմնավորել, և քննադատական մտածողության գործիքակազմը պարզապես օժանդակ միջոց է նրանց համար` առավել զարգացնելու հմտությունները: Մերին առաջարկում է մի քանի մեթոդներ, թե ինչպես կարելի է զարգացնել քննադատական մտածողությունը և նշում, որ մտածող մարդ ձևավորելու հարցում այս մեթոդաբանությունը չափազանց կարևոր է: Այն կիրառելի է բոլոր ոլորտներում և օգնում է ունենալ հանդուրժող, վերլուծող, հիմնավոր կարծիք ունեցող քաղաքացիներ: Իսկ եթե դուք չգիտեք ձկան կմախքի խաղ-վերլուծության մասին, առաջարկում ենք լսել թողարկումը և գծել ձեր ձկան կմախքը:
    AybPod
    hyFebruary 15, 2024

    #57 Ծնողների ներգրավում դպրոցական կյանքում

    #57 Ծնողների ներգրավում դպրոցական կյանքում
    «Այբփոդ» փոդքաստի այս զրույցում «Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Հակոբյանի հետ խոսել ենք դպրոցական կրթության ու երեխայի ակադեմիական գիտելիքներ ստանալու մեջ, ինչպես նաև ծնողական համայնքում ծնողների նշանակության և առհասարակ երեխայի կյանքում որակյալ մասնակցություն ունենալու մասին: Դպրոց-ծնող համագործակցությունն ավելին է, քան զուտ կրթական կառույցի ֆիզիկական միջավայրում հարաբերվելը: Որակյալ մասնակցությունն էլ բնավ չի նշանակում ծնողի՝ միայն սեփական երեխայի կրթական գործընթացին հետևելը, այլ ծնողական համայնքում ներգրավվածությունը, դպրոցական առօրյային մասնակից լինելը, երեխայի հետ տանն անցկացրած ժամանակը, ֆիլմեր դիտելը, զրուցելը և այլն: Խոսել ենք նաև հայրիկների դերից ու մասնակցությունից, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաներից, որոնք նպաստում են, որ զբաղված ծնողները լինեն տեղեկացված և հետ չմնան կրթական պրոցեսից:
    AybPod
    hyFebruary 05, 2024

    #56 Ստեղծարար ու փորձարար. 21-րդ դարի ուսուցիչը՝ ինքնակրթության և նորարարության օրինակ

    #56 Ստեղծարար ու փորձարար. 21-րդ դարի ուսուցիչը՝ ինքնակրթության և նորարարության օրինակ
    «Այբփոդ» փոդքաստի շրջանակում այս անգամ զրուցում ենք ուսուցիչների վերապատրաստման, դրա կարևորության , ինքնակրթության, 21-րդ դարի ժամանակակից ուսուցչի կերպարի ու դերի մասին: «Այբ» կրթական հիմնադրամը կրթական դաշտում առկա վերապատրաստումներին զուգահեռ FAST հիմնադրամի համար իրականացնում է մեկ տարվա շարունակական վերապատրասման ծրագիր «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շրջանակում։ Վերապատրաստված ուսուցիչներից երկուսը՝ Հրազդանի Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչ Ալեքսան Առաքելյանը և Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի ուսուցչուհի Կարինե Աղաջանյանը, քննարկում են, թե ինչու են առհասարակ մասնակցում վերապատրաստումների, ինչ է փոխվել իրենց մեթոդաբանության մեջ դասընթացներին մասնակցելուց հետո, և արդյո՞ք ամեն նորարարական գործիք է, որ հեշտությամբ կիրառելի է դառնում և ադապտացվում: Երկու ուսուցիչներն էլ մաթեմատիկա են դասավանդում, սակայն նշում են, որ ինքնակրթությունն այս համատեքստում կարևոր է ոչ միայն բուն առարկային լավ տիրապետելու, այլ նաև բազմակողմանի զարգացած լինելու, աշակերտի հետ համահունչ քայլելու տեսանկյունից: Զրույցն առավել քան առարկայական է, քանի որ ուսուցիչները բերում են թե՛ լուրջ, թե՛ զավեշտալի օրինակներ, թե ինչպես են երեխաներին ներգրավում դասապրոցեսում, ինչպես են նրանց դաստիարակում որպես պետականաշինության առանցքի կարևոր մաս և ամենակարևորը՝ ինչպես են ոգևորում հավատալու իրենց ուժերին:
    AybPod
    hyJanuary 30, 2024

    #55 Իմ կյանքը համայնքում. բացահայտելով ու սիրելով Հայաստանը

    #55 Իմ կյանքը համայնքում. բացահայտելով ու սիրելով Հայաստանը
    «Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքում դպրոցականներ Միլենան, Նարեկը, Դավիթն ու Վալենտինան պատմում են, թե ինչպես որոշեցին մասնակցել «Իմ կյանքը համայնքում» կրթական ծրագրին ու մեկնել մարզեր՝ հասնելով անգամ մինչև Սյունիք: Այս ծրագրի շրջանակում դպրոցականներին հնարավորություն է տրվում մեկնելու որևէ մարզ, սովորելու տեղի դպրոցում ու ապրելու համայնքի բնակիչների տանը՝ յուրատեսակ փորձառություն ձեռք բերելով ոչ միայն կրթական, այլ նաև հայրենաճանաչման տեսանկյունից: Վալենտինան, օրինակ, հիշում է, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքում ջրի խնդիր կար ու հյուրընկալ ընտանիքի երեխաների հետ ջուր էին կրում: Այս փոքրիկ փորձը նրան սովորեցրել է ավելի գնահատել երկիրը, հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում իր հասակակիցները մարզերում: Դավիթն էլ հիշում է, որ վախենում էր նոր մարդկանց հետ շփումից, և երբ մայրիկն առաջարկեց ամեն դեպքում փորձել մեկնել այլ մարզ, նա երկմտում էր՝ իսկ ի՞նչ, եթե չստացվի: Հիմա, երբ արդեն երեք անգամ մեկնել է տարբեր մարզեր, վստահ ասում է, որ չստացվել չկա: Նարեկը եղել է Վանաձորում և ինը օր այնտեղ անցկացնելուց հետո այնքան էր հարմարվել միջավայրին, որ ակամա երկարացնում էր բառերը, երբ Աբովյան էր վերադարձել: Միլենան գիտի, որ կարևոր չէ, թե ով որտեղից է, բոլորս էլ հայ ենք ու սա մեր միակ հայրենիքն է, որը պիտի բացահայտենք, ճանաչենք ու սիրենք:
    AybPod
    hyDecember 29, 2023

    #54 Մեր մոլորակը ծխնելույզ չունի. ճանաչե՛ք բնությունը

    #54 Մեր մոլորակը ծխնելույզ չունի. ճանաչե՛ք բնությունը
    «Այբփոդ»-ի այս թողարկման ընթացքում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության բաժնի աշխատակիցներ Նվարդ Գևորգյանը և Վահան Զարոյանը պատմում են, թե ինչպես կարող է դպրոցական և արտադպրոցական կրթությունը քաջալերել երեխաներին պահպանել բնությունը: Սովորաբար ծնողներն են երեխաներին սովորեցնում աղբը չնետել անթույլատրելի տեղում, մաքուր պահել միջավայրը և այլն, սակայն այժմ բնապահպանական տարատեսակ ծրագրերի հասանելիության շնորհիվ երեխաները ևս ոգևորում են ծնողներին հոգ տանել բնության մասին: Նվարդ Գևորգյանն ասում է, որ մեր բնությունը մեծ սուպերմարկետի է նման, որտեղ ամեն բան կա, սակայն մեզնից յուրաքանչուրը պետք է հոգ տանի, որ առատությունը շարունակական լինի, այլապես մեր արած վատությունը կարող է վերադառնալ: Վահան Զարոյանն էլ նշում է, որ անտառ տնկելիս համայնքներում մեծ աշխատանք են տանում երեխաների ու ծնողների հետ, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ խոսքը լոկ մեկ ծառ տնկելու մասին չէ, այլ դրա կարևորության և նշանակության: Մեր մոլորակը ծխնելույզ չունի, այնպես որ պետք է ճանաչենք այն, որ կարողանանք հոգ տանել ու սիրել:
    AybPod
    hyDecember 18, 2023

    #53 Բովանդակություն փուչիկների փոխարեն. տեղահանված երեխաների հետ աշխատանք

    #53 Բովանդակություն փուչիկների փոխարեն. տեղահանված երեխաների հետ աշխատանք
    «Այբփոդ»-ի այս թողարկման հյուրերն են հոգեբան Սոլանժ Թամամյանը և ուսուցչուհի Անահիտ Չոմարյանը, որոնց հետ քննարկել ենք Արցախից` Լեռնային Ղարաբաղից, տեղահանված երեխաների կրթության կազմակերպման խնդիրը։ Երկու հյուրերն էլ դպրոցում գործող մասնագետներ են, որոնք ամենօրյա աշխատանքում բախվում են երեխաների`նոր միջավայրին հարմարվելու, հոգեբանական խնդիրները հաղթահարելու մարտահրավերներին։ Սոլանժ Թամամյանը նշում է, որ կարևորը երեխաների բնականոն կրթության կազմակերպումն է, որը հաճախ փոխարինվում է մեկանգամյա կոնֆետների ու փուչիկների, գրկախառնությունների ալիքով։ Անահիտ Չոմարյանն էլ պատմում է իր փորձի մասին, նշում, թե ինչ մեթոդներ է կիրառում երեխաների ինտեգրումը հեշտ ու անվնաս կազմակերպելու համար։
    AybPod
    hyDecember 01, 2023

    #52 Թատրոնը միշտ պետք է նորաձևություն թելադրի

    #52 Թատրոնը միշտ պետք է նորաձևություն թելադրի
    Այս թողարկման մեջ արծարծվող ենթաթեմաները` 🔸Թատրոնը՝ որպես կրթության կարևորագույն գործիք 🔸Հայաստանում փորձարարական թատրոնի զարգացման միտումները, աուդիոթատրոն 🔸Թատրոնը՝ ինտելեկտուալ մարդ ձևավորելու բաղադրիչ 🔸Թատրոնը պետք է ունենա խաղացանկային քաղաքականություն. մի տեղ կրուասանն է համեղ, մի տեղ՝ տոլման 🔸Կրթել ուսուցիչներին՝ երեխաներին շահադրդել կարողանալու համար, որ հաճախեն թատրոն 🔸Նոր միտում՝ երեխաներին թատրոն սկսել են տանել հայրիկները 🔸Ինչու դեռահասների մեծ մասը թատրոն չի գնում Քսան տարի աշխատելով երեխաների հետ` Վահան Բադալյանը հասկացել է, թե որքան կարևոր կրթական գործիք է թատրոնը ինտելեկտուալ, մտածող մարդ, լավ քաղաքացի ձևավորելու հարցում: Հայաստանում թատրոնը, սակայն, կրթության զարգացման գործում թերագնահատված ոլորտ է: Մարդը թատրոնից պիտի հեռանա ոչ միայն հույզերով, այլև մտքերով: Երբ գնում ես թատրոն, պիտի միշտ մի նոր ու հետաքրքիր փորձառություն ապրես, թատրոնը պետք է անսպասելիության պատրանք ունենա: Չափազանց կարևոր է, թե երեխան առաջին անգամ թատրոնում ինչ ապրումներ կունենա, ինչպիսին կլինի թատրոնի և երեխայի առաջին հանդիպումը, քանի որ դա կարող է դառնալ տպավորություն ողջ կյանքի համար: Թատրոնը չի կարող լինել հետադիմական. այն միշտ պետք է նորաձևություն թելադրի, թեմաներ առաջ բերի, արձագանքի մեր կյանքում տեղի ունեցող երևույթներին: Դեռահասը կգնա թատրոն, եթե այնտեղ արծարծեն իրեն հուզող հարցերը և թույլ տան խոսել այդ թեմայով, դառնալ մասնակից:
    AybPod
    hyNovember 18, 2023

    #51 Ուղեցույց UCLA համալսարանի ուսանողից, թե ինչու սովորել միջազգային բուհում

    #51 Ուղեցույց  UCLA  համալսարանի ուսանողից, թե ինչու սովորել միջազգային բուհում
    10 միջազգային բուհ, 15 գրված շարադրություն, առնվազն 10 մարդ, որ կարդացել է այդ շարադրությունը, քննություններ, անքուն գիշերներ, հիասթափություններ, 3 համալսարանի կողմից ընդունված լինելու շնորհավորական նամակ... դժվա՞ր է թվում: Մի՛ շտապեք հանձնվել: «Այբփոդ»-ի այս թողարկումը յուրահատուկ ուղեցույց է «Այբ» դպրոցի շրջանավարտ Հայկ Քասարջյանից, որը սովորում է Լոս Անջելեսի UCLA համալսարանում: Հայկը պատմում է, թե ինչպես որոշեց սովորել բարձր վարկանիշ ունեցող միջազգային բուհում, ինչ խոչընդտոներ է հաղթահարել, ինչն է կարևոր բուհ ընտրելիս, ինչպես պետք է պատրաստվել քննություններին: Մի խոսքով` պատկերացրե՛ք, թե ձեր մտերիմ մարդուն խնդրել եք մանրամասն պատմել այդ ճանապարհի մասին, նա էլ, բոլոր մանրուքները հաշվի առնելով, ձեզ պատրաստում է բուհի ընդունելության: UCLA-ի ուսանողական կյանքի առավելությունների ու թերությունների, համալսարանի բազմոց-անկողնում հանգիստ առնելու, լաբորատորիաներից դուրս չգալու ու երազանքին հասնելու ճանապարհին խոչընդոտները, համակարգչային խաղի հերոսի նման, քաջությամբ հաղթահարելու մասին է այս թողարկումը: Եվ ամենակարևորը՝ Հայաստանին ծառայելու մասին է այս «Այբփոդ»-ը:
    AybPod
    hyOctober 28, 2023

    #50 Նուշիկն ու Անահիտը՝ շրջափակումից մինչև Արցախի կորուստ

    #50 Նուշիկն ու Անահիտը՝ շրջափակումից մինչև Արցախի կորուստ
    Արցախից ուսանողուհիներ 18-ամյա Նուշիկ Միրզոյանի և 22-ամյա Անահիտ Արզումանյանի հետ զրուցել ենք սեպտեմբերի 25-ին: Այդ օրը աղջիկների ընտանիքները դեռ Լեռնային Ղարաբաղում էին: Նրանց հետ խոսել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչև շրջափակում ընկած ժամանակահատվածի խնդիրների մասին, որոնք առնչվում են կրթությանը: Աղջիկները նաև անդրադարձել են ադրբեջանական անցակետը հաղթահարելու իրենց փորձին, պատմել, թե որքան ծանր էր անցնել այդ փորձության միջով: Անդրադարձել են նաև կուրսընկերների վերաբերմունքին, նշել, թե ի՞նչն են կարևորում մանկավարժների աշխատանքում նման սթրեսային իրավիճակում, ի՞նչ ապրումներ ունեն և ինչպե՞ս են հաղթահարում այս շրջանը:
    AybPod
    hyOctober 02, 2023
    Logo

    © 2024 Podcastworld. All rights reserved

    Stay up to date

    For any inquiries, please email us at hello@podcastworld.io