Logo

    ayb educational foundation

    Explore " ayb educational foundation" with insightful episodes like "#25 Թարգմանությունը չպետք է հարմարվի միջինից ցածր ընթերցողի ճաշակին", "#21 | 21-րդ դարի պոեզիան մտածող է, այն «ես»-ի մասին է" and "#17 Երբ էլիտար Օքսֆորդը դարձավ բոլորինը" from podcasts like ""AybPod", "AybPod" and "AybPod"" and more!

    Episodes (3)

    #25 Թարգմանությունը չպետք է հարմարվի միջինից ցածր ընթերցողի ճաշակին

    #25 Թարգմանությունը չպետք է հարմարվի միջինից ցածր ընթերցողի ճաշակին
    Հոկտեմբեր ամիսը նշանավորում է «Սուրբ Թարգմանչաց տոն»-ը, ու սա ևս մեկ հնարավորություն է համախմբել կրթությամբ հետաքրքված և մտահոգ մարդկանց: «Այբ» կրթական հիմնադրամը, լինելով թարգմանչության շարժման կրող, առաջնորդվելով Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու գաղափարով, նոր և առանցքային բովանդակություն և մոտեցում է բերում ժամանակակից դպրության մեջ: Սա է պատճառը, որ կարևորելով հայերեն բարձր որակի թարգմանություններն ու դրանց հանրայնացումը, «Այբփոդ»-ի այս էպիզոդում զրուցում ենք ԵՊՀ պրոֆեսոր, «Զանգակ» հրատարակչության մանկական գրականության խմբագիր Ալվարդ Ջիվանյանի հետ: Աշխարհահռչակ մանկական գրականության բեսթսելեր «Հարի Փոթեր»-ի հայերեն թարգմանության հեղինակը երբեք չի հարմարեցնում տեքստը միջին կամ միջինից ցածր ընթերցողի ճաշակին և ունակություններին, քանի որ վստահ է, որ թարգմանության միջոցով ընթերցողը կրթվում է: «Համացանցային սերունդ»-ը մի փոքր ծուլանում է, գնում է դյուրին ու պարզ տեքստերի հետևից՝ դրա տակ քողարկելով լեզվի պակաս իմացությունը, բայց ո՞վ ասաց, որ նեղ բառապաշարով լեզուն է ժամանակակից լեզուն: Թարգմանչի խնդիրն է կատարել բնական, տվյալ լեզվի հետ ներդաշնակ թարգմանություն, բայց եթե դիտարկենք այն անգլալեզու գրականության նմուշները, որ թարգմանում է Ջիվանյանը, ապա դրանք հագեցած են դժվարամարս բառերով, հետևաբար ընթերցողը պետք է պատրաստակամ լինի կարդալ ու սովորել նոր բառեր: Սլենգով գրված անգլերեն տեքստը սլենգային հայերենով թարգմանելը մեղանչանք չէ մեր լեզվի դեմ, այլ ճիշտ և դիպուկ թարգմանություն: Միշտ պետք է հաշվի առնել ընթերցողի կարծիքը, մոտեցումները, իսկ դրա համար համացանցը լավագույն հարթակն է կապ պահպանելու ու ականջալուր լինելու կարդացողին: Թարգմանությունը տվյալ գործի վերաստեղծումն է, հետևաբար թարգմանելիս պետք է ոչ միայն լավ տիրապետել և՛ բնագրի լեզվին, և՛ թիրախ լեզվին, այլ նաև մշակույթին, մտածողությանը և այլն:

    #21 | 21-րդ դարի պոեզիան մտածող է, այն «ես»-ի մասին է

    #21 | 21-րդ դարի պոեզիան մտածող է,  այն «ես»-ի մասին է
    Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը տարիներ առաջ ներկայանում էր որպես բանաստեղծ, հետո «ուհի» վերջավորությանը սկսեց հատուկ ուշադրություն դարձնել՝ հասկանալով, որ հաճախ կին լինելը կասկածի տակ է դնում տվյալ մասնագիտության մեջ լավագույնը լինելը կամ դրան ձգտելը: Դպրոցական դասագրքերում հայ կին գրողների դերը ևս ներկայացված չէ այնպես, ինչպես կուզենար: Փորձեք հիշել, թե ձեր դպրոցական տարիներին քանի բանաստեղծուհու էիք անդրադառնում ու երևի թե կմտաբերեք միայն Սիլվա Կապուտիկյանին, այնինչ հայ գրականությունը կին գրողներ ունի, որոնց գործերի հիման վրա անգամ կարելի է ֆիլմեր, ինչու ոչ՝ սերիալներ նկարահանել: 21-րդ դարի բանաստեղծությունը դադարել է լինել լոկ սիրուն տեքստ. այն երբեմն ըմբոստ է, մտածող, վերլուծող, սոցիալական խնդիրներ բարձրաձայնող: Հասմիկը կարծում է, որ պոեզիան ես-ի մասին է, այն խիստ անձնական պատմություն է, որ հետո կարդացվում է, հուզում մյուսներին ու իր մեջ սկսում միավորել լիքը այլ ես-եր ու նրանց խնդիրները, հույզերը: Հասմիկի հետ զրուցել ենք այն մասին, թե ի՞նչ պետք է անել, որ երեխաները՝ անկախ դասագրքային պահանջներից ու մեթոդաբանությունից, սիրահարվեն պոեզիային, չդիտարկեն այն իբրև ձանձրալի ու տհաճ մի բան, որը պետք է լինի վեհ, պաթետիկ ու որն անպայման պետք է անգիր սովորել, այլապես էլ ի՜նչ պոեզիա:

    #17 Երբ էլիտար Օքսֆորդը դարձավ բոլորինը

    #17 Երբ էլիտար Օքսֆորդը դարձավ բոլորինը

    Ի դեպ, Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC) «Այբ»-ի «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը ճանաչել է բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին համազոր, որի շնորհիվ հայ շրջանավարտներն առանց հավելյալ քննությունների և հայալեզու կրթության հիման վրա կարող են ընդունվել աշխարհի (այդ թվում՝ անգլիական) առաջատար բուհեր: 
    Մեր էպիզոդներից մեկում պատմել ենք ԱԲ շրջանավարտի նմանատիպ փորձառության մասին: Այն հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://aybpod.simplecast.com/episodes/7

    Logo

    © 2024 Podcastworld. All rights reserved

    Stay up to date

    For any inquiries, please email us at hello@podcastworld.io